ՀԷՑ֊ի անձնակազմի առումով պետության առաջին դեմքի մակարդակով մտահոգություն է հայտնվում վերջիններիս կողմից քաղաքական պրոցեսներից զերծ մնալու կոչ֊հորդորով։
Վերոնշյալ կոչը կարող է ուղղվել նաև այլ օտարերկրյա տնտեսական հսկաներին, քանզի այնտեղ ևս բազմաթիվ առանցքային գործիչներ ակնհայտ քաղաքական ուղղվածություն ունեն։
Բազմաթիվ օրինակներից բերենք մեկը, Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Լոռու մարզի գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղի տնօրեն Արթուր Նալբանդյանը 2024 թվականի ցանկերով Հայաստանի հանրապետական կուսակցության նվիրատուներից է, և դատելով գումարի մեծությունից` 65 հազար դրամ, Նալբանդյանը գաղափարապես է ՀՀԿ֊ին սատարում, քանզի նշված գումարը ոչ մի առարկայական դեր չէր կարող ունենալ։
Հուսանք Նալբանդյանը առաջիկա ընտրությունների ժամանակ չի օգտագործի մարզի մասշտաբով իր վիթխարի լծակը հոգուտ որևէ քաղաքական ուժի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *