Տասնամյակներով կոնցեսիոն կառավարման ռեժիմում աշխատող Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ֊ն 2024 թվականի արդյունքներով հայտարարագրել է հարկային վնաս։ Եթե զարգացման և շահույթի ապահովման փոխարեն այս օտարերկրյա ենթակայության կառույցը դեռևս վնասաբեր է, նպատակահարմար կլինի քննարկման առարկա դարձնել վերջինիս ,,վերադարձը” ևս պետական ենթակայության։
Հարցը առավել ակտուալ է դառնում Խաղաղության խաչմերուկի լույսի ներքո, քանզի լայնամասշտաբ ինտեգրացիոն պրոցեսները պետք է սերտորեն առնչվեն երկաթուղու կոմունիկացիաներին, որոնք ևս ցավոք գտնվում են ռուսական տիրապետության տակ։
Հ.Գ. Տակավին անհասկանալի մնաց 2018 թվականին ՀԿԵ ՓԲԸ֊ում ստուգմամբ հայտնաբերված 60 միլիոն ԱՄՆ դոլարի չարաշահումների ակտի հետագա ճակատագիրը։
