Սերժ Սարգսյանի և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված ,,Լույս” հիմնադրամը շարունակում է ՀՀ տնտեսության վերաբերյալ մռայլ արձանագրումները, որոնք հիմնականում տարբերվում են իրականությունից։ Հիմնադրամի փաստաթղթերից պարզ է դառնում, որ վերջինս իրականացնում է հարյուր միլիոնավոր դրամների ծրագրեր, սակայն դժվար թե որևէ շարքային քաղաքացու հայտնի լինի, թե օրինակ ո՞ր մշակութային, կրթական կամ գիտական ծրագիրն է 2024 թվականին արժեցել միլիոնավոր դրամներ։
Ավելին, եթե հիմնադրամի վնասը 2023 թվականին եղել է 123 միլիոն դրամ, ապա 2024 թվականին այն կազմել է 158.6 միլիոն դրամ, ինչը չի խանգարում, որ Բյուզանդի 1/3 շենքում տեղակայված այս կառույցից աշխատավարձ ստանան ԱԺ ,,Պատիվ ունեմ” խմբակցության պատգամավորներ և նրանց այլ աջակիցներ։
Նպատակահարմար կլիներ, որ հիմնադրամը պատկան մարմիններին
բացատրեր իր ֆինանսատնտեսական անկման պատճառները և հիմնավորեր 158.6 միլիոն դրամի տարեկան վնասը։
Հ.Գ. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հետևյալն է` ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյան, Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, ՀՀ նախկին փոխվարչապետեր Վաչե Գաբրիելյան և Արմեն Գևորգյան, գործադիր տնօրենն է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *