Բաշխիչ էլեկտրական ցանցեր ՓԲԸ֊ի աշխատակից Արթուր Մուրադյանը որպես պաշտոնատար անձ պատգամավոր Ագնեսա Խամոյանի ընտանիքի անդամ, վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իր 2021թվականի հայտարարագրում նշել է 81.6 միլիոն դրամի չափով վարկային պարտավորությունների մասին։ Նույն 2021 թվականի տարեկան հայտարարագրում արդեն Արթուր Մուրադյանի վարկային պարտավորությունների հանրագումարը դարձել է 12.4 միլիոն դրամ` նվազելով 69.2 միլիոն դրամով։
Հետագա տարիներին, սկսած ներառյալ 2022 թվականից պատգամավորի ամուսին Արթուր Մուրադյանը դադարում է հայտարարագիր ներկայացնել, թեև 2022 թվականին համաձայն Խամոյանի հայտարարագրի` Արթուր Մուրադյանը համարվել է ընտանիքի անդամ։
Նման խոշոր` 69.2 միլիոն դրամ վարկային նվազեցումը պետք է ունենար գումարի ծագում, որը հայտարարագրերում արտացոլված չէ։
