Օրերս հերթական երևանաբնակ տարեցին Տիգրան Ավինյանի որոշմամբ հատկացվեց 1 միլիոն դրամ։
Երևանի բնակիչ 100֊ամյա տարեցները ստանում են 1 միլիոն դրամ ինչը ողջունելի է, միաժամանակ անընդունելի է նմանօրինակ
,,տարածաշրջանային ռասսիզմը”, քանզի օրինակ Ջաջուռ գյուղի 100֊ամյա տարեցը մեղք չունի, որ իր բնակավայրի բախտը չի բերել խոշոր բյուջե ունենալու հարցում։
Վերջապես ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև իրավունքների և պարտականությունների իմաստով, իսկ սույն խտրական նորմը կարող է ծնել նաև Երևանում արհեստական գրացվելու տենդենց։
Նպատակահարմար է կատարել վերահաշվարկ և օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած ՀՀ֊ի բոլոր 100֊ամյա տարեցներին հատկացնել 1 միլիոն դրամը։
