,,Գրանդ Մուլինո” ՍՊԸ֊ն, որի իրական շահառուն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որդի Արտյոմ Վանեցյանն է` ,,Ամիօ բանկ” ՓԲԸ֊ին չի վերադարձնում 3 միլիոն 225 հազար ԱՄՆ դոլար և 85 միլիոն 589 հազար ՀՀ դրամ պարտքը։
Բանկի պահանջով կազմակերպությունը ճանաչվել է սնանկ և սկսվել է նրա գույքի իրացման գործընթացը, որի ընթացքում ի հայտ է գալիս Արտյոմ Վանեցյանին պատկանող ևս մի ֆիրմա` ,,Բուրունդուկ” ՍՊԸ֊ն, ըստ որի հօգուտ բանկի իրացման է դրվել նաև վերջինիս գույքը` տարածքների և շինությունների տեսքով` 672.1 միլիոն դրամ արժեքով։
Վերոնշյալ միջոցները, դրանց ծագումը չհաջողվեց գտնել Վանեցյանների հայտարարագրերում։
Ընդհանուր առմամբ ,,Գրանդ Մուլինո” ՍՊԸ֊ի սնանկության շրջանակներում պարտապաններին վերադարձնելու նպատակով վաճառքի է հանվել վերոնշյալ ՍՊԸ-ի 197.9 միլիոն դրամի, ,,ԱԳԳԱ ԼՈԳԻՍՏԻԿ” ՍՊԸ֊ի 395.0 միլիոն դրամի և ,,Բուրունդուկ” ՍՊԸ֊ի 671.2 միլիոն դրամի գույքերը 1 միլիարդ 265 միլիոն դրամ հանրագումարով։
