Կառավարության 06 հունիսի 2002 թիվ 783֊Ա որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը վավերացրեց 2 միլիոն ԱՄՆ դոլարով թվով 3 նախարարության շենքերի օտարումը` Առողջապահության` Թումանյան 8, Կրթության և գիտության` Խորենացի 13, Մշակույթի, սպորտի և երիտասարդության` Թումանյան 5 հասցեներում։
Անհեթեթ պատճառաբանությամբ հորինված այս հանճարեղ սխեմայի արդյունքում (կառավարության որոշումը կցվում է) մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլար արժեցող Երևանի կենտրոնի հազարավոր քառակուսի մետր տարածքները ֆորմալ առումով անցան ,,Միջազգային բիզնես կենտրոն” ՓԲԸ֊ին, որը ո՜չ միջազգային էր, ո՜չ էլ բիզնեսկենտրոն էր։ Կարճ ժամանակ անց այդ ՓԲԸ֊ն դադարեցրեց իր գոյությունը։
Հեղափոխական իշխանությունը առ այսօր չի անդրադարձել այս դարի թալանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *