Ֆուտբոլային խաղերի տոմսերը մշտապես հայտնվում են սև շուկայում։
Մասնավորապես օրերս կայանալիք Հայաստան֊Պորտուգալիա ֆուտբոլային խաղի բոլոր տոմսերը, որոնց վաճառքի մոնոպոլ իրավունքը անհայտ պատճառով պատկանում է ՀՖՖ֊ին` սպառվել են, ասվում է ՀՖՖ կայքում։
Սակայն նույն խաղի տոմսերը բազմապատիկ գներով վաճառքի են հանված տարատեսակ հարթակներում` Լիստ.ամ, այլ կայքեր։
Ֆուտբոլասեր հանրության կասկածները փարատելու և առերևույթ հանցանքը (չ)հաստատելու նպատակով համապատասխան մարմիններին առաջարկվում է կարճ ժամկետում ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան հաշվեհամարում ֆիքսել 14900 տոմսի վաճառքի փաստը` 14900×տոմսի գին, որը պետք է բաղկացած լինի նվազագույնը 7450 հատ փոխանցումից, քանի որ Թիքետ համակարգը 2 տոմսից ավել վաճառք թույլ չի տալիս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *