Ոչ միայն իշխանականները

Քաղաքական դաշտում հաճախ որպես սենսացիա ներկայացվում են իշխանական պատգամավորների գնումները` հիմնականում վարկային միջոցներով՝ բնակարաններ, ավտոմեքենաներ, գույք։ Սակայն քիչ է խոսվում ընդդիմադիրների մասին, որոնք, ըստ հայտարարագրերի, վերջին տարիներին նույնպես աչքի են ընկնում խոշոր գնումներով։

16,5 միլիոն դրամ՝ «քյաշ» ավտոմեքենայի համար.

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը 2024 թվականին հայտարարագրել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում՝ 16,5 միլիոն դրամ արժողությամբ։ Նշվում է, որ մեքենան գնվել է դաշինքի առաջնորդի որդու` «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ից։ Նշված գումարը կրկնակի գերազանցում է պատգամավորի տարեկան աշխատավարձը։

Պարտատոմսեր ընդդիմադիր դաշտում

Նույն դաշինքի մեկ այլ պատգամավոր Աննա Գրիգորյանը նույն թվականին ձեռք է բերել «Ակբա բանկ» ԲԲԸ-ի պարտատոմսեր՝ 16,6 միլիոն դրամով։

Զուգադիպությո՞ւն, թե՞ համակարգված «պարգևատրում»

Երկու գործարքների արժեքը գրեթե նույնն է՝ մոտ 16,5 միլիոն դրամ։
Այս հանգամանքը վերլուծաբանների համար դառնում է հետաքրքիր դիտարկման առիթ․ դա պատահական զուգադիպությու՞ն է, թե՞ ընդդիմադիր ճամբարում գործում է «ներքին պարգևավճարի» մեխանիզմ։

Քաղաքական թափանցիկությունը պետք է լինի բոլորի համար՝ անկախ իշխանական կամ ընդդիմադիր կարգավիճակից։ Իսկ այս գործարքները, որոնց գումարները գրեթե նույնն են, կբացահայտե՞ն նոր սցենար ընդդիմադիր դաշտում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *