Նորաձևության շաբաթ քաղաքային բյուջեի հաշվին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ քաղաքային բյուջեից նվիրատվության կարգով հատկացվելու է 45 միլիոն դրամ՝ Երևանի նորաձևության շաբաթ միջոցառման կազմակերպման և իրականացման համար։ Որոշման նպատակը, ըստ պաշտոնական փաստաթղթի, միջոցառմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելն է։

Ո՞վ է ստորագրելու պայմանագիրը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը լիազորվել է կնքել նվիրատվության պայմանագիր միջոցառման կազմակերպիչների հետ։

Ինչո՞ւ նորաձևության շաբաթ և ինչու՞ հիմա
Հարցերը շատ են։ Արդյո՞ք նման մեծ միջոցառումը կբերի զգալի տնտեսական և մշակութային օգուտ, թե՞ պարզապես կդառնա հերթական շոուն, որն ավելի շուտ կնպաստի շքեղության ցուցադրությանը, քան քաղաքային զարգացմանը։

Ե՞րբ առաջնահերթությունները կասեն իրենց խոսքը։
Մինչ քաղաքապետարանը միջոցներ է հատկացնում նորաձևության աշխարհին, շատերը հիշեցնում են՝ քաղաքի մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։ Հանրային տրանսպորտ, աղբահանություն, բակերի բարեկարգում, սոցծրագրեր․ արդյո՞ք դրանք երկրորդական են նորաձևության համեմատ։

45 միլիոն դրամ՝ մեկ շաբաթ նորաձևության համար։ Սա արդարացվա՞ծ է քաղաքային զարգացման տեսանկյունից, թե՞ պարզապես գեղեցիկ փաթեթավորված շռայլություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *