Որոշման հիմքը
Նախարարության հրամանը հիմնված է «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի վրա։ Ըստ դրա՝ պայմանագրային պարտավորությունները չկատարած մասնակիցը կարող է ներառվել «սև ցուցակում»։

Ո՞ր դպրոցների մասին է խոսքը
Խնդրի կիզակետում էին հինգ դպրոցներ՝ Արագածավանի թիվ 1 միջնակարգ, Հայանիստի միջնակարգ, Մրգաշատի թիվ 1 միջնակարգ, Սասունիկի միջնակարգ և Վանաշենի միջնակարգ։

Ի՞նչ է նշանակում սև ցուցակում հայտնվելը
«Գոռա» ՍՊԸ-ն որոշակի ժամկետով`տվյալ դեպքում մինչև 16.09.2027թ չի կարող մասնակցել պետական գնումների մրցույթներին։ Սակայն նույն իրավիճակը ստեղծում է հնարավորություն, որ հետագա գնումը նախարարությունը կարող է իրականացնել «մեկ անձից» կարգով՝ առանց բաց մրցույթի։

Հարցեր, որ առաջանում են
– Ինչո՞ւ ընկերությունը չկարողացավ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։
– Արդյոք նախարարությունը ժամանակին վերահսկե՞լ է գործընթացը։
– Եվ ամենակարևորը. ինչպե՞ս է սա անդրադառնալու դպրոցների աշակերտների ուսումնական միջավայրի վրա։

Դպրոցների կահավորման ձախողումը արդյոք տեխնիկական խնդի՞ր էր, թե՞ համակարգային բացթողում, որը հանգեցնում է գնումների «մեկ անձից» ձևաչափի ավելի լայն կիրառմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *