Արտաքին մատակարարումները՝ չկատարած խոստումների գծով
Մամուլի հրապարակումների համաձայն՝ նախորդ տարիներին
ՊՆ֊ի կողմից կատարված գումարային փոխանցումների դիմաց Հայաստանը չի ստացել պայմանագրով նախատեսված սպառազինությունը հյուսիսային դաշնակից երկրից։ Խնդիրը ռազմավարական ու քաղաքական խորքային բացատրություններ ունի, սակայն բովանդակային առումով մնում է անընդունելի։
Ներքին շուկայի անակնկալ ձախողումները
Եթե զենքի մատակարարման խափանումները կարելի է պայմանավորել աշխարհաքաղաքական գործոններով, ապա տեղական կազմակերպությունների կողմից պայմանագրերով նախատեսված ամենահասարակ ապրանքների՝ անգամ նոթատետրերի կամ սննդամթերքի չմատակարարումը արդեն դուրս է տրամաբանական բացատրություններից։
Հարցադրումներ
Ինչպե՞ս է հնարավոր, որ ՊՆ-ն զրկված է ոչ միայն բարձրարժեք զինատեսակներից, այլև տարրական գրասենյակային պարագաներից։ Ու՞մ պատասխանատվության տակ է ընկնում նման իրավիճակը, և ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ պաշտպանունակության համար։
