Թեև պաշտոնական վիճակագրությունը ազդարարում է աշխատավարձերի և աշխատատեղերի տարեցտարի աճ, սակայն նույն տեմպերով աճում է քաղաքացիների վարկային բեռը։
Հատուկ քննարկման առարկա է հանդիսանում բանկերի շահույթի մարժան, որը կարող ենք Այդի բանկի ստորև բերվող օրինակը հիմք ընդունելով` պնդել, որ վիթխարի է։
Բանկը վերջերս հրապարակային դիմել է քաղաքացիներին հետևյալ առաջարկով.
Անշարժ գույքի գրավով վարկդ տեղափոխիր IDBank և ստացիր 2 տոկոս նվազեցում վարկիդ գործող տոկոսադրույքից։
Սա նշանակում է, որ բանկի եկամուտը այնքան մեծ է, որ առանց իմանալու պոտենցիալ հաճախորդի գործող տոկոսադրույքը, բանկը առաջարկում է վիթխարի նվազեցում` վարկը իր մոտ տեղափոխելու դեպքում։
Եթե այլ մոնոպոլ կարգավիճակ ունեցող տնտեսվարողների դեպքում գոյություն ունեն մի շարք վերահսկող կառույցներ (ՀԾԿՀ, ՄՊՀ, այլ), ապա բանկերը լիովին ավտոնոմ վիճակում են, գրեթե «պետություն պետության մեջ »։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *