Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը, համաձայն կենսագրության, կյանքի ընթացքում ոչ մի րոպե չի զբաղվել ձեռնարկատիրությամբ, ինչը ,սակայն, չի խանգարել այս պահի դրությամբ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի բանկում ունենալ 138 հազար ԱՄՆ դոլարի ավանդ։ Ավելին, այդ ավանդի չափը «կապիտուլիացիոն» 2021 թվականին 100 հազար դոլար էր, սակայն դեմարշի փոխարեն Գալստյանը իր ավանդի գումարը ավելացրել է ամբողջ 38 տոկոսով` դարձնելով 138 հազար ԱՄՆ դոլար։
Այս ներդրումային վարքագիծը վկայում է Գալստյանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ընդհանրապես, իսկ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ մասնավորապես մեծ վստահության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *