ՀՀ 762 հազար բաժանորդ, որպես գազի սպասարկման վճար, գազի սարքի 1 կետի համար տարեկան 2 անգամ 3600-ական դրամ (7200 դրամ) է վճարում «Էյ -Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ին։
Որպես գին՝ 7200 դրամի ֆորմուլան հետևյալն է․ 600 x 12 ամիս։
Հանրահայտ է, որ տվյալ սպասարկումը «Էյ -Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ ՝ այժմ արդեն « Գազպրոմ – Արմենիա » ՓԲԸ-ի աշխատակիցը իրականացնում է (այցելում է բնակարան) տարեկան առավելագույնը 3 անգամ, հետևաբար, տարվա մնացած 9 ամսվա վճարը համարվում է չմատուցված ծառայության համար վճար։
Հաշվարկները կատարվել են՝ ցուցանիշների նվազագույն չափերը հիմք ընդունելով.
1․ Հաշվի չի առնվել մասնավոր հատվածի բաժանորդների թիվը։
2․ Առկա 762 հազար բաժանորդի մոտ դիտարկվել է գազի սպառման 1 կետ։
Նախնական մոտավոր հաշվարկներով՝ 16 տարիների ընթացքում ՀՀ բնակչության կողմից գազի սպասարկման վճարի համար առերևույթ վճարվել է 790 միլիարդ 41 միլիոն 600 հազար դրամ՝ չմատուցված ծառայության դիմաց, որի բացվածքը հետևյալն է․
7200 (տարեկան վճար) : 12 (ամիս) x 9 (ամիս) = 5400 (չմատուցված ծառայության դիմաց վճար)
16 (տարի) x 12 (ամիս) = 192 (ամիս) x 5400 x 762000 (բնակիչ- բաժանորդ) = 790․041․600․000
Հաշվի առնելով 2018թ թավշյա հեղափոխության տրամաբանությունը՝ նպատակահարմար է, որ գործող իշխանությունը ձեռնամուխ լինի վերոնշյալ գումարների վերադարձին պետությանը, ժողովրդին։

Տիգրան Մուրադյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *