Տարօրինակ դատական հայց է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ Վերջինս պատասխանող «Չարենցավանի հաստոցաշինական գործարան»
ԲԲԸ֊ից դատական կարգով 2 հայցով պահանջում է 1 միլիարդ դրամից ավելի գումար` 932.005.104 դրամ և 118.000.000 դրամ համապատասխանաբար։
Այստեղ ուշագրավը այն է, որ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ֊ի վերջնական վերահսկողը և 80 տոկոս բաժնետերը հենց ՊՆ֊ն է։
Պետական կառավարման ներքո գործող վերոնշյալ ստրատեգիական նշանակության ապրանքներ արտադրող գործարանում տարբեր ժամանակներ ղեկավար պաշտոններում աշխատել են այսօրվա գործադիրի տարբեր պաշտոնյաներ` կոմիտեների նախագահներ, թաղապետեր, այլք։
