Ս/թ հուլիսի 8֊ին` պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո, ԱԺ դահլիճում սկսվեց ծեծկռտուք, որի կադրերը ուսումնասիրելիս հանդիպում ենք մի գովելի արարքի.
ընդդիմադիր Արթուր Սարգսյանի և նրա հետ ձեռնամարտի բռնված իշխանական պատգամավորների միջև պատնեշի դեր է ստանձնում ՔՊ ֆրակցիայի ներկայացուցիչ Կարեն Համբարձումյանը, ինչի արդյունքում Արթուր Սարգսյանին գրեթե հարված չի հասնում։
Մարդկային արտավոր բարքերի համատեքստում զարմանալին այն է, որ ծագումով սիսիանցիներ Արթուր Սարգսյանը և Կարեն Համբարձումյանը մեր տեղեկություններով ոչ միայն քաղաքական հակառակորդներ են և փաստորեն անտեսելով այդ փաստը` Համբարձումյանը անձնուրաց պաշտպանում է իր համաքաղաքացուն։
Հ.Գ. «Լավ տղա» արտահայտությամբ մեր օրերում պետք է բնորորոշել նաև հիշյալ դեպքի հերոսին։
