Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով այժմ նաև դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, տարեկան ստանում է 50 միլիոն դրամ աշխատավարձ ։
Եթե համեմատում ենք աշխարհի տարբեր պետությունների նախագահների աշխատավարձերը, ապա, օրինակ, Նիգերիայի (նավթի պաշարներով աշխարհում 10-րդն է) նախագահը, տարեկան ստանում է 2200 ԱՄՆ դոլար՝ Վաչե Գաբրիելյանից 58 անգամ քիչ։
Ռուսաստանի Դաշնության (բնական պաշարներով աշխարհի առաջատար) նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան ստանում է 113 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ՝ նույնպես զիջելով Վաչե Գաբրիելյանին։
Թերևս եզակի պետությունների նախագահներն են ՀՀ նախկին փոխվարչապետից շատ վարձատրվում, ինչպես օրինակ Ճապոնիայինը, որը տարեկան ստանում է 275 հազար ԱՄՆ դոլար։
Ի թիվս այլ հարցերի՝ նմանատիպ բարձր աշխատավարձերը էապես խեղաթյուրում են ՀՀ-ում բարձր միջին աշխատավարձերի վերաբերյալ եղած պատկերացումները։
