Ուսումնասիրելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2023 և 2024թթ ֆինանսական շարժերը՝ ակնատես ենք լինում բացասական երևույթի․ եթե 2023 թվականին հիմնադրամի շնորհներից եկամուտները կազմել են 5 միլիարդ 738 միլիոն դրամ, ապա 2024 թվականին դրանք կազմել են 2 միլարդ 131 միլիոն դրամ՝ 2․7 անգամ պակաս։
Այս նվազման ֆոնին ուշագրավ է հիմնադրամի վարչական ծախսերի աճը, որոնք 2023 թվականին կազմել են 472 միլիոն դրամ, իսկ 2024 թվականին՝ 482․8 միլիոն դրամ։
Սույն նվազումը կրում է տեխնիկական պատճառ, թե հետևանք է հիմնադրամի նկատմամբ հետաքրքրության նվազման, կփորձենք պարզել առաջիկայում։
