Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության թվով 20 պայմանական խոշոր քաղաքների վարչակազմերի կողմից 2025 թվականի բյուջեի հավաքագրումների վիճակը` փաստում ենք, որ միայն Աբովյան քաղաքն է պահպանել հոկտեմբեր ամսվա դրությամբ հավաքագրումների համաչափությունը և պլանային առաջադրանքը կատարել է 100 և ավելի տոկոսով (տե’ս աղյուսակները)։
Մի շարք համայնքապետարաններ (Վայք, Սպիտակ, Գորիս, Եղեգնաձոր, Դիլիջան) հաղթահարել են պահանջվող ցուցանիշի 85 տոկոսը։
Որոշները (Մեղրի, Քաջարան, Աշտարակ, Կապան) գտնվում են 50֊ից 60 տոկոս կատարողականի միջակայքում։
Կարծում ենք` սույն գործընթացը գտնվում է Տարածքային կառավարման նախարարության տեսադաշտում։
Հ.Գ. Համայնքապետարանների կողմից բյուջետային մուտքերի ապահովումը թերևս միակ կարևոր կամ առնվազն առաջնահերթ կատարման ենթակա գործառույթն է։
