Միասնական սոցիակական ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Սմբատյանը 2024թ փետրվարի 28֊ին Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվեց ՊԵԿ նախագահի 1֊ին տեղակալի պաշտոնից։
Սմբատյանը ս/թ սեպտեմբերի 9֊ին վարչապետի որոշմամբ կրկին վերադարձավ պետական պաշտոնի, ով մինչ այդ ՊԵԿ֊ից ազատվելուց հետո`2024 թվականի ընթացքում, «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ֊ում զբաղեցրել է չափազանց բարձր աշխատավարձով պաշտոն` աշխատանքի ժամանակահատվածում ստանալով 15 միլիոն 817 հազար դրամ։
Ուշագրավն այն է, որ «ՍԱՍ գրուպ» ֊ը այդ նույն 2024 թվականի հաշվետվություններով արտացոլել է հարկային վնաս` պետական բյուջեին
«զրկելով» այդքան անհրաժեշտ շահութահարկից։
Հ.Գ. Եթե տասնյակ սուպերմարկետներ, արտադրություններ, բրենդային հագուստների խանութներ տնօրինող ՍԱՍ֊ը վնասով է աշխատում, բա ո՞վ է օգուտով աշխատում մեր պետությունում, հավանաբար խեղճ ու կրակ կոշկակարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *