Այսօր ցանկացած քաղաքացի կարող է մի քանի րոպեում գրանցվել օնլայն կազինո կոչված հարթակներում և կազինոն կհայտնվի իր հեռախոսում։ Օգտատիրոջ համար հետևանքները գործնականում կործանարար են։
Մեր համոզմամբ առնվազն միջանկյալ լուծումը հետևյալն է.
1. Վիճակախաղերի ծառայություն մատուցող կազմակերպություններին արգելվում է օգտատիրոջ գրանցումը, եթե առկա չէ նրա հետ համատեղ բնակվող անձի կողմից նոտարով վավերացրած համաձայնագիրը։
2. Առաջին կետի պահանջը խախտած կազմակերպությունը յուրաքանչյուր դեպքի մասով վճարում է տուգանք × գումար, ինչպես նաև × գումար փոխհատուցում այդ դեպքը բացահայտելուն օգնած անձին։
3. Արդեն իսկ գրանցված օգտատերերը պարտավոր են մինչև 2026թ մարտի 31֊ը վերագրանցվել` ապահովելու 1֊ին կետի պահանջը։
Մեր համոզմամբ սույն 3 կետերի դրույթները 85֊90 տոկոսով կկրճատեն մոլախաղերի զոհերի քանակը։
