Նախօրեին դատական ակտը հարկադիր կատարողի կողմից սահմանված ժամկետում չկատարելու մեղադրանքով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գործը մուտք գործեց քրեական դատարան։
Խոսքը, ըստ երևույթին, վերաբերում է վերջինիս դեմ տարատեսակ բողոքներ ներկայացրած անձանց սահմանված ժամկետում կամ ընդհանրապես «ներողություն» չխնդրելուն։
Հ.Գ. Դեպքը ուսանելի է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հայտնած հետևյալ գրառման համատեքստում.
«Ի դեպ, փոքրիկ «սպռավոչկա». Էդգար Ղազարյանը բոլոր ատյաններում պարտվեց և պետք է հայտարարի, որ զրպարտել է ինձ, ներողություն խնդրի և բավականին կլորիկ գումար վճարի:
Խոսելուց առաջ մտածեք, ինձ զրպարտելու կամ վիրավորելու ոչ մի դեպք անպատասխան չի մնալու»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *