Ուշադրությունից և քաղաքական գործընթացներից դուրս է մնացել հետևյալ կարևոր փաստը.
2008 թվականի մարտի 14֊ին Միավորված ազգերի կազմակերպությունում տեղի է ունենում Ադրբեջանի ներկայացրած 9 կետից բաղկացած բանաձևի քվեարկությունը, որի մասնավորապես 2֊րդ կետով պահանջվում էր հայկական բոլոր ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից և նրա հարակից տարածքներից։
ՄԱԿ֊ի գլխավոր ասամբլեայի 62/243 բանաձևի քվեարկության կառուցվածքը կարելի է բնութագրել խիստ արցախանպաստ (39 կողմ, 7 դեմ, 100 ձեռնպահ) ,քանի որ մասնավորապես դեմ քվեարկած 7 պետություններից 4֊ը գերտերություններ են` ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Հնդկաստան։ Դրան գումարած, փաստենք, որ կողմ քվեարկածների թվում չկան մյուս 2 գերտերությունները` Մեծ Բրիտանիան և Չինաստանը։ Չինաստանը ձեռնպահ քվեարկողների կազմում է, իսկ Ադրբեջանի դարավոր դաշնակից Մեծ Բրիտանիան ընդանրապես չի մասնակցում քվերկությանը,որի ներկայացուցիչը իր ելույթում անհամաձայություն է հայտնում Ադրբեջանի ներկայացրած պահանջների դրույթներին։
Ընդունված է պարբերաբար հղում կատարել ՄԱԿ֊ի անվտանգության խորհրդի 1993 թվականի ոչ հայանպաստ 822; 853; 874 և 884 բանաձևերին, սակայն եթե հիմք ընդունենք ժամանակագրությունը, ապա դրանից 15 տարի անց ՄԱԿ֊ում եղել է բոլորովին այլ պատկեր։
Հ.Գ. Եթե խոսվում է «թղթից», սա էլ է թուղթ և բավական թարմ և ծանրակշիռ։
