Վարկերի ճիրաններում հայտնված քաղաքացիները ճիշտ կանեն, որ ոչ թե մտահոգվեն ՀՀ պետական պարտքի 12.1 միլիարդ ԱՄՆ դոլարի չափից, այլ Հայաստանի Հանրապետության 17 առևտրային բանկերի կողմից իրենց` ֆիզիկական անձանց տրված վարկերի ծավալից, որը 2025թ մարտի 31֊ի դրությամբ կազմում է 3 տրիլիոն 242 միլիարդ դրամ կամ 8.3 միլիարդ ԱՄՆ դոլար (տե’ս գրաֆիկական պատկերը)։
Գրեթե զրոյական ռիսկի պայմաններում գործող բանկերը հիշյալ 4585 հայցերի շրջանակներում դրսևորել են ուշագրավ վարքագիծ, երբ, օրինակ, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ֊ն ներկայացրել է թվով 1139 հայց, իսկ «Մելլաթ Բանկ» ՓԲԸ֊ն զրո հայց, «Արցախբանկը»` 3, իսկ «Արմսվիսբանկ» ՓԲԸ֊ն` 6 հայց։
Ըստ ամենայնի, 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում հաջողություն կունենա այն քաղաքական ուժը, որը գործնական ելքեր կառաջարկի` մեղմելու ՀՀ բնակչության գերակշիռ մեծամասնության վարկային բեռը։
