Նախօրեին նախընտրական առերևույթ խախտումներ թույլ տված Գեղակերտի դպրոցի ՔՊ֊ական տնօրենի կալանավորման փաստը առաջացնում է տպավորություն առ այն, որ օրենքի առջև հավասար են բոլորը։
Վաղարշապատի 16 նոյեմբերի 2025թ ՏԻՄ ընտրությունների համատեքստում լրատվամիջոցի ուշադրությունը գրավեց «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի առաջին համարը ներկայացնող Սևակ Խաչատրյանի տարբեր մարմիններ(ԿԿՀ, ԿԸՀ), սակայն նույն հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող ներկայացված հայտարարագրերը։ Ինչպես երևում է լուսանկարում, Խաչատրյանը, մի փաստաթղթի համաձայն, տարվա ընթացքում տվյալ ավտոմեքենայի վաճառքից ստացել է 6 միլիոն 500 հազար դրամ եկամուտ, մեկ այլ փաստաթղթի համաձայն` 4 միլիոն դրամ։
Վերոնշյալ փաստի որակումը վերապահելով պատկան մարմիններին` փաստենք` հայտարարագրման գործընթացի ֆինանսական կոմպոնենտը Հայաստանի Հանրապետությունում կրում է եթե ոչ ձևական, ապա առնվազն վիճակագրական բնույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *