Վիճակագրական իմաստով ուշագրավ պատկեր է արտացոլում 2021թ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների կառուցվածքը։
Այսօրվա Վաղարշապատ համայնքը Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի միավորումն է, որտեղ առաջիկա կիրակի կայանալու են ՏԻՄ ընտրություններ։
Վերջին ԱԺ ընտրություններում պատկերը հետևյալն է.
Էջմիածին` 46381 ընտրողից մասնակցել է 20367֊ը։
Պառլամենտական ուժերից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 11663 քվե, «Հայաստան» դաշինքը` 4586, «Պատիվ ունեմը»`367։
Ոսկեհատ` 2182 ընտրողից մասնակցել է 1002֊ը։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 488 քվե, «Հայաստան» դաշինքը` 374, «Պատիվ ունեմը»` 22։
Կկարողանա՞ ՔՊ թեկնածու Մեխակյանը եթե ոչ ավելացնել, ապա գոնե պահպանել «Քաղաքացիական պայմանագրի» 2021 թվականի հանրագումարով ստացած 12 հազար 151 ձայնը, հայտնի կդառնա ս/թ նոյեմբերի 16֊ին։
Իր հերթին մյուս թեկնածուների շանսերը ևս բարձր են գնահատվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընտրություններին, 2021թ համեմատ, մասնակցում է 3 անգամ քիչ կուսակցություն կամ դաշինք, ինչը նվազեցնում է ընդդիմադիր քվեները փոշիանալու հավանականությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *