Ս/թ նոյեմբերի 13֊ին քննարկվում էր ՀԷՑ ՓԲԸ֊ին համապատասխան լիցենզիայից զրկելու հարցը։
Նիստը անցավ բավական լարված մթնոլորտում, քանզի հարցի արժեքը ինքնին բավական բարձր է։ Ուշագրավ էր Սամվել Կարապետյանի ՀԷՑ֊ի շահերը պաշտպանող հայտնի իրավաբան Արամ Օրբելյանի կողքին նստած Միաքայել Սողոմոնյանի ներկայությունը (Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբայր), ով երկար տարիներ զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը և, հավանաբար, փայլուն տիրապետում է ոչ միայն ՀԾԿՀ֊ում առկա ընթացակարգերին, այլև ծանոթ է առկա կադրերին։
Հ.Գ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ֊ն Սամվել Կարապետյանի սեփականությունը դարձավ Միքայել Սողոմոնյանի ՀԾԿՀ֊ում պաշտոնավարման օրոք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *