Այս օրերին քննարկվող
«Ժուռնալիստների միության շենքը պետությանը վերադարձնելու» հրապարակումների շրջանակներում լրատվամիջոցը ուշագրավ փաստի ականատես եղավ (տե’ս ՊԵԿ ներկայացված հաշվետվությունները).
Եթե օրինակ 2020 թվականին միությունը վարձավճարներից ստացել է 7 միլիոն 328 հազար դրամ շահույթ, ապա 2024 թվականին` արդեն 1 միլիոն 198 հազար դրամ` ամիսը 100 հազար դրամից պակաս։
Ինչքանով են առնչվում
«Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ֊ի կողմից վարձակալության հանձնած գույքերը խնդրո առարկա
«պետությանը վերադարձվելիք գույքերին» ` մեզ անհայտ է, սակայն կարծում ենք, որ Ալեն Սիմոնյանի և Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությունը մեծ կամ նույնիսկ փոքր վնաս չի հասցնելու բուն ժուռնալիստիկային կամ միությանը` հաշվի առնելով դրա ամսական` 99 հազար 800 դրամի չափը։
Հ.Գ. Պարզաբանման կարիք ունի նաև հետևյալը.ինչի՞ արդյունքում է 6 անգամ նվազել ՀԺՄ օգտին կատարվող վարձավճարների չափը.
֊2020֊2024թթ ընթացքում գույքե՞ր են օտարվել
֊վարձակալները հրաժարվե՞լ են հետագա վարձակալումից,
֊թե՞ ամեն ինչ մնացել է նույնը, սակայն վարձավճարները (առերևույթ) մղվել են ստվեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *