Անկախ իշխանության կամ ընդդիմության ցանկությունից` վիճակագրությունը և նրա վրա հիմնված կանխատեսումները անժխտելի են։
Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների համատեքստում կարելի է փաստել.
Եթե լայն հանրությանը անհայտ Արգիշտի Մեխակյանը իր և իր թիմի հեղինակությամբ կոնկրետ լոկալ տարածքում ստանում է 48.5 տոկոս քվե, ապա 2026 թվականին նրա բազային` 48.5 տոկոսին ,անշուշտ, կարող են գումարվել Նիկոլ Փաշինյանի անձնական հեղինակության այն տոկոսները, որոնք չեն մասնակցել (արտացոլվել) ս/թ նոյեմբերի 16֊ի ընտրություններում, և դրանք եթե
անգամ գնահատենք Փաշինյանի հեղինակության պիկի` 80 տոկոսի 1/4֊ի չափով, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» 2026 թվականի ԱԺ ընտրություններում կարող է ակնկալել մոտ 70 տոկոս քվե։
