Արմեն Փամբուխչյանի հայցը՝ ընդդեմ «Ժողովուրդ» թերթի, թողնվել է առանց քննության
Երևանի փոխքաղաքապետը ս/թ հունվարի 10֊ին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ֊ի` պահանջելով գումարային փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային հերքել իր հասցեին զրպարտություն համարվող տեղեկությունները։ Դատարանը օրերս հրապարակել է վճիռ` հիմք ընդունելով հայցվորի կողմից դատական նիստերին անընդմեջ չներկայանալու հանգամանքը. հայցը թողնել առանց քննության, իսկ հայցվորից գանձել 80 հազար դրամ` հօգուտ «Ժողովուրդի»` որպես փաստաբանի վարձատրության գումար։
