Ընդդիմադիր կուսակցությունները իրավացիորեն նշում են, որ մի քանի էշելոններով ընտրությունների մասնակցելու ժամանակ շեմը չհաղթահարելու դեպքում տեղի է ունենում ընդդիմադիր ձայների կորուստ կամ փոշիացում։ Այդ երևույթը կարող է 2026 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնվել նաև գործող իշխանության պարագայում։ 2021թ ԱԺ ընտրությունների արդյունքների պարզ թվաբանությունը հուշում է` «Հայ ազգային կոնգրեսի» 19 691, «Եվրոպական կուսակցության» 2 440, «Հանրապետություն» կուսակցության 38 758, «Շիրինյան֊Բաբաջանյան դաշինքի» 19 212 և «Ազգային֊ժողովրդավարական բևեռի» 18 976 ընտրողների գերակշիռ մեծամասնությունը երբեք չի քվեարկի նախկին իշխանությանը ներկայացնող որևէ ուժի օգտին։ Վերոնշյալի հանրագումար 99 հազար քվեն ևս կարող է փոշիանալ` ի վնաս «Քաղաքացիական պայմանագրի», և այս իմաստով Նիկոլ Փաշինյանը ունի երկու քայլի հնարավորություն` 2026 թվականի ընտրություններին մասնակցել դաշինքով կամ նմանատիպ` «հեղափոխական» էլեկտորատ ունեցող ուժերի առաջնորդներին ընդգրկել ՔՊ ցուցակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *