Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքները։ Ստեներգարդը նշել է, որ Ուկրաինան բազմիցս հայտարարել է իր  պատրաստակամությունը՝ լիակատար և առանց նախապայմանների կրակի դադարեցմանը, խաղաղ կարգավորման բանակցություններ վարելուն, սակայն Ռուսաստանը դա չի արել։ «Քանի որ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը, Շվեդիան և ԵՄ-ն նույնպես չեն փոխել իրենցը։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար․ սահմանները չեն կարող փոխվել ուժի կիրառմամբ», – ընդգծել է երկրի ԱԳ նախարարը։

«Украинская правда» կայքից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *