Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները:

«Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, և դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։ Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։Այսօր քննարկելու ենք դատախազության և քննչական մարմիններին առնչվող դրույթները»,-նշել է նախարար Սրբուհի Գալյանը։

Սկզբնաղբյուրը՝  News. am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *