Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության թվով 20 պայմանական խոշոր քաղաքների վարչակազմերի կողմից 2025 թվականի բյուջեի հավաքագրումների վիճակը` փաստում ենք, որ ՏԻՄ բյուջետային մուտքերի տարվա պլանային առաջադրանքը որոշ քաղաքապետարաններ՝ Աբովյան, Գյումրի, Դիլիջան, Սպիտակ կատարել են 90 և ավելի տոկոսով, իսկ Վաղարշապատը, Աշտարակը, Ստեփանավանը, Սևանը և Քաջարանը գտնվում են 50-60 տոկոս միջակայքում։
Տվյալ դեպքում, կա՛մ պլանային առաջադրանքն է սահմանված «ոչ արդար», կա՛մ վերոնշյալ համայնքապետարանները մուտքերի հավաքագրման իմաստով աշխատում են ոչ բավարար մակարդակով։
Կենտրոնական իշխանությունները պարբերաբար ուշադրություն են դարձնում ՊԵԿ կողմից պետական բյուջեի հավաքագրումների ցուցանիշներին և ըստ մեզ՝ անտեսում համայնքների՝ մասնավորապես խոշոր քաղաքների բյուջեներ եկամուտների հավաքագրման դրական կամ բացասական իրավիճակը։
