Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

– Որևէ տնտեսվարող չպետք է բողոքի, որ իրենից թեկուզ մեկ լումա ավել հարկ են վերցրել։

Այս կապակցությամբ տեղեկացնենք, որ 2025 թվականի այս պահի դրությամբ նմանատիպ բողոքով ՊԵԿ բողոքարկման և գանգատարկման հանձնաժողով է դիմել թվով 2003 տնտեսվարող։

Եվս 2325 տնտեսվարող բողոքել էր 2024 թվականին։ Իսկ թե դատարաններ որքան հարկ վճարող է բողոքել, որ իրենից, ըստ էության, ավել հարկ է գանձվել, այս պահին հայտնի չէ։

Իր հերթին «հերոս հարկատուները» շարունակում են հարյուրներով տուգանվել ՀԴ, չձևակերպված վարձու աշխատող և այլ հարկային իրավախախտումներ կատարելու հայտանիշներով, որոնց նկատմամբ հարկային մարմինները իրականացնում են համապատասխան վարչարարական գործողություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *