Երևան քաղաքի Արարատյան 62/23 հասցեում գործող խոշորագույն մաքսային տերմինալը միայն 2025 թվականին թվով 37 դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ տարբեր տնտեսվարողների՝ խնդրելով դատարանին տնտեսվարողներից բռնագանձել սահմանված ժամկետներում չվճարած գումարները։

Համաձայն մամուլի հրապարակումների՝ տերմինալը պատկանում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության վարչության պետ, այնուհետև  ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին և գործարար Վահե Պետրոսյանին։ Վերջինս հանրությանը հայտնի դարձավ նաև այն փաստով, որ նրա ծառայողական ավտոմեքենան 2023 թվականին Պռոշյան փողոցում վրաերթի ենթարկեց պարեկին։

Ինչն է պատճառը վարձակալների կողմից նման մեծաքանակ չվճարումների՝ խմբագրությունը առաջիկայում կփորձի ճշտել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *