Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը թերևս հանգիստ ապրում էր մինչև 2019 թվականը, երբ նա Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջարկով նշանակվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի անդամ։ Հետագայում հիշյալ հիմնադրամը տարբեր կառույցների կողմից մեղադրվեց խոշորամասշտաբ վատնումների մեջ, սակայն Դոմինիկ դը Վիլպենը կարծես թե ո’չ հարցաքննվեց, ո’չ էլ որևէ կերպ արձագանքեց այդ ձախողմանը։ Եվ ահա վերջերս Ֆրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և սեփական` «Հումանիստական Ֆրանսիա» անվամբ կուսակցություն ստեղծելու մասին։ Հիշեցնենք, որ հաջոր տարի` 2027 թվականին, Ֆրանսիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ։
