Երևանի քաղաքապետարանը գումար է հատկացրել ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացնել մեկ միլիոն ութ հարյուր վաթսուն հազար դրամ(1860.0)՝ Երևանի 6-7-րդ դարերի կառուցապատումների մասին առկա աղբյուրագիտական ուսումնասիրությունների ճշգրտման և հաստատման համար՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Լիազորվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր, իսկ սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա։
