Երևանի տարբեր  փողոցներում՝ էլեկտրական սյուների վրա, տեսանելի են փակցված թղթեր ՝ «Սպառողական վարկ» գրությամբ։

Հարց է առաջանում, ինչպես է լիցենզիա և այլ խստագույն պահանջներ պարունակող վարկավորման ոլորտը հայտնվել նման բարձիթողի վիճակում՝ քաղաքացուն միայնակ թողնելով, ըստ էության, օրենքից դուրս գործող կասկածելի կառույցների հետ։

Կարծում ենք, որ Կենտրոնական բանկի վերահսկողական ստորաբաժանումները պետք է առավել հետևողական լինեն նման զգայուն ոլորտի նկատմամբ։

Առաջիկայում  լրատվամիջոցը վերոնշյալի վերաբերյալ  կփորձի հարցման միջոցով ստանալ պարզաբանում պատկան մարմիններից։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *