Երևանի քաղաքապետարանը «հանճարեղ» ցուցանակներ է փակցրել շենքերում (տե’ս լուսանկարը), որում հորդորում է օդային և այլ տագնապների դեպքում իջնել նկուղները։

Զավեշտն այն է, որ 5000֊ից ավել բազմաբնակարանային շենքերում գոյություն չունեն նկուղներ. դրանք վաղուց զավթված են։ Այդ նկուղները վերածվել են խանութների, բնակիչ֊զավթողի պահեստների։ Տվյալ ապօրինի գործողությունները իրականացվել են մեծամասամբ համատիրությունների աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ։ Եվ ահա այժմ քաղաքապետարանը տվյալ շենքի հարյուրավոր բնակիչներին կոչ է անում իջնել նկուղ, ինքնուրույն ազատագրել այն` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

Կոչ ենք անում Երևանի քաղաքապետին օրենքով սահմանված կարգով քաղաքացիներին վերադարձնել իրենց իսկ տարածքները և հղում չանել գոյություն չունեցող համատիրությունների շրջանակներում կարգավորելու հարցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *