Ուսումնասիրելով այս պահին Պետական վերահսկողական ծառայության պաշտոնական իրադարձությունների շարժը՝ փաստում ենք․

Համաձայն ՊՎԾ կայքի՝ կառույցում  վերջին հաղորդագրությունը թվագրված է հուլիսի 15-ով՝ Ռ․ Պետրոսյանի ՀԷՑ  տեղափոխվելու նախօրեով։

Կադրային առումով ՊՎԾ-ում թափուր են բազմաթիվ պաշտոններ․

-Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

-ՊՎԾ  ղեկավարի 2  խորհրդական, 2 օգնական,

-Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության պետ,

-Գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժնի պետ,

-Ընդհանուր բաժնի պետ (ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու),

-ֆինանսաբյուջետային հսկողության և ֆինանսական վերահսկողության վարչության պետ,

-Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։

Սա վկայում է կա ՛մ Ռոմանոս Պետրոսյանի անփոխարինելի լինելը, կա ՛մ ՊՎԾ-ի կողմից այսքան թափուր պաշտոնների պարագայում բնականոն աշխատելու գերբնական հատկությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *