Ապարանի համայնքապետարանի համապատասխան բողոքի արդյունքում 09․05․2025 թվականին  Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցի գնորդ Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն պետական գնումների շրջանակներում  ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով 2 տարով հայտնվել էր գնումների «սև ցուցակում»։

Նալբանդյանը, ըստ երևույթին, բողոքարկել էր սույն փաստը, որը, սակայն, օրերս մերժվել է  դատավոր Մալվինա Հարությունյանի ստորև կայացրած որոշմամբ․

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն՝ ընդդեմ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնք հիմնարկի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության՝ Ապարան համանքի ղեկավարի 11․03․2025թ․ թիվ 173 որոշումը՝ չկատարված 240․600․360 ՀՀ դրամի մասով 07.06.2023թ․ «Ապարանի համայնքապետարանի և «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ–ի միջև կնքված «Ապարան համայնքի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀ-ԱՄ-ՀԲՄԱՇՁԲ-36/23» Պայմանագիրը միակողմանիորեն լուծելու մասին անվավեր ճանաչելու և որպես հետևանք Ապարան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 24.03.2025թ․ թիվ 211-Ա որոշումը՝ «Պրոյեկտ ԻնտերԻնվեստ» ՍՊԸ-ին «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին», անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *