Այս օրերին ակտիվորեն  քննարկվող Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տարատեսակ փաստաթղթերի հորձանուտում, ըստ բազմաթիվ բանախոսների, բացակայում է կարևորագույններից մեկը՝ քիվեստյան փաստաթուղթը։

Այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն առկա չէ պետական մարմինների տիրույթում։

Հավելենք, որ ոչ միայն առկա չէ քիվեստյան փաստաթուղթը, այլ, օրինակ, Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքում ընդհանրապես բացակայում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում (1998-2008թթ) անցկացված Անվտանգության խորհրդի նիստերի բոլոր արձանագրությունները (տե՛ս լուսանկարը)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *