Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-10, 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-12-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ Ներքին գործերի նախարարություն, Փրկարար ծառայություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *