Անհասկանալի իրադարձություններ են կատարվում Հայաստանի Հանրապետության պետական հատվածի ֆինանսատնտեսական շարժերում։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ֊ն, ունենալով բնական մոնոպոլիային բնորոշ բոլոր ատրիբուտները, նման արդյունավետ կառավարության օրոք հայտարարագրում է վնաս, ինչը իր հերթին ՀՌՀ կողմից չի արժանանում բացասական արձագանքի։
Ավելին, այդ վնասի պայմաններում` դիտարկվող 2024 թվականին, «Հանրային հեռուստաընկերությունը», օրինակ, իր աշխատակից Պետրոս Ղազարյանին վճարում է ավելի քան 44 միլիոն դրամ (28.7 միլիոն դրամ, 16 միլիոն դրամ) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, ինչը 5 անգամ կամ 500 տոկոսով ավելի է, քան կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի տարեկան եկամուտը։
