Ներկայացվում է հատված  հայտարարագրից (տես լուսանկարը), որտեղ պաշտոնատար անձը «Կանխիկ դրամի» բաժնում հավաստում է, որ հաշվետու տարվա վերջում ունի 49․500 ԱՄՆ դոլար,15․000․000 դրամ, 7․500 եվրո, միաժամանակ «Ստացված վարկերի և փոխառությունների» բաժնում հայտարարատուն  արտացոլում է 42․2 միլիոն դրամի վարկ։

Մեր համոզմամբ անտրամաբանական է ունենալ X գումար, միաժամանակ վերցնել X գումարին համարժեք վարկ։

Ասենք, որ երևույթը  համատարած է և լուսանկարում ներկայացված է հարյուրավոր դեպքերից միայն մեկը (պաշտոնատար անձի անուն- ազգանունը  նկարում փակված է )։

Կարծում ենք՝ նման կառուցվածքով հայտարարագիր ներկայացնողները «Կանխիկ դրամ» բաժնի դրամական միջոցները առնվազն ուռճացնում են՝ գուցե թե հետագա «բարեկեցության ծագումը» արդարացնելու պատճառով։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ շահագրգիռ անձանց առաջարկում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին համապատասխան օրենսդրկան կարգավորումների արդյունքում օժտել  հայտարարատուի «Կանխիկ դրամի» առկայությունը որևէ կերպ ստուգելու գործիքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *