Մինչ հանրության գրեթե բոլոր ակտիվ շերտերը քննարկում և պահանջում են պատժել պետությանը տարբեր գնահատականներով 25-30 միլիարդ դրամ վնաս պատճառած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ)-ի ղեկավարներին, պարզվում է՝ ԱՆԻՖ-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը։
Նշված եզրակացությունը բխում է 2025 թվականի նոյեմբերի 21-ի հիշյալ փաստաթղթից, ըստ որի կազմակերպությունը գնումների հետ կապված խորհրդատուներ է ներգրավում, համացանցի վճար է վճարում, ծրագրային ապահովման ծառայություններ է ստանում, գրասենյակային պարագաներ է ձեռք բերում, պահպանում, վերանորոգում, գրասենյակային տարածքներ է վարձակալում, կարճ ասած՝ բնականոն գործում է։
Ըստ էության, ամեն ինչը նույնն է մնացել՝ բացի պետական հետաքրքրությունները սեփական հետաքրքրությունների վերածած ԱՆԻՖ-ի ձախողման պատասխանատուների անհայտ մնալուց։
