Շարունակվում են Երևանի քաղաքապետի կողմից տարբեր ՍՊԸ-ների հատկացվել միլիոնավոր դրամներ։
Այս անգամ 20 միլիոն հարյուր տասնութ հազար դրամ է հատկացվել «Հայ-Արտ» մշակութային կենտրոն ՓԲԸ-ին, որը թեև իր անվան մեջ պարունակում է մշակութային բառը, այն իր կազմակերպաիրավական տեսակով առևտրային կազմակերպություն է՝ փակ բաժնետիրական ընկերություն։
Չունենալով որևէ վերապահում «Հայ-Արտ» մշակութային կենտրոն ՓԲԸ-ի նկատմամբ՝ փաստենք, որ, օրինակ, «Պարմայու» գիտաարտադրական միավորում ՍՊԸ-ն եղել է չեխական գարեջրի խոշորագույն ներմուծող՝ որևէ կապ չունենալով գիտության կամ արտադրության հետ․ նման օրինակները հարյուրավոր են։
