Տարեցտարի մասնավորապես Երևան քաղաքում` տվյալ բիզնեսմենին հարմար վայրում, բացվում են տասնյակ մեգամոլեր, հիպերմարկետներ և նման այլ կոմպլեքսներ: Վերջիններիս գործունեության արդյունքում նախ շեշտակի նվազում է շրջակայքի «փոքր ու միջին բիզնես» համարվող տասնյակ խանութների շրջանառությունը, ապա դրանք փակվում են։
Փաստացի ոչ մի կերպ պաշտպանված չլինելով մեգամոլերի այս էքսպանսիայից՝ սեփականատերերի մի ստվար զանգված հետագայում վերածվում է լավագույն դեպքում վաճառողի որևէ խանութում։
Առաջիկա ընտրություններին նախապատվությունը պետք է տրվի այն քաղաքական ուժին, ով ոչ միայն կկանոնակարգի տարերային բացվող մոլ-սուպերմարկետների աշխարհագրությունը, այլև կկիրառի մեխանիզմներ՝ ոչ իրենց բիզնես-գիտելիքների մեղքով փակված խանութների սեփականատերերին վճարելու ուղղությամբ։ Վերջիններիս հայտնաբերելը կարծում ենք՝ դյուրին է, քանզի, օրինակ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ողջամիտ էր համարում անգամ հեռավոր 1915թ Եղեռնի զոհերի անունները հայտնաբերելու և «մահվան հանգամանաքները» բացահայտելու գործը։
Հ․Գ․ Տողերի հեղինակը աշխատանքի բերումով 2000-ականների սկզբին Երևանի շրջաններից Նոր Նորքի որոշակի տարածքում ականատես է եղել 200 մթերային խանութի առկայության։ Այս օրերին մնացել է դրանցից 4-ը։
Տիգրան Մուրադյան
